Մարտական գործողությունների ժամանակ այսօր հերոսաբար նահատակվել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Պավլիկ Մանուկյանը։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել․ « Ցավալի լուր առաջնագծից: Մեր սան Պավլիկ Մանուկյանը միացավ իրենց կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսների շարքին: Ննջիր խաղաղությամբ, Զինվո՛ր ջան: «Շիրակ» ՖԱ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Մանուկյանների ընտանիքին և հարազատներին»։
«Շիրակ» ֆուտբոլային ակումբից Aravot.am-ին տեղեկացրեցին, որ 19-ամյա Պավլիկը մեկ տարի առաջ էր մեկնել ծառայության, նա տան միակ արու զավակն է, ունի երկու քույրեր։ Պավլիկը «Շիրակ» ֆուտբոլային ակումբում խաղացել է փոքր հասակից․ Հայաստանի տարբեր տարիքային առաջնությունների է մասնակցել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։