Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով


Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով
Հոկտեմբեր 2 09:26 2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Թրամփը հայտնել է իր թվիթերյան էջում։

«Ես եւ առաջին տիկինը COVID-19-ի ախտորոշման թեստի դրական արդյունք ունենք։ Մենք անմիջապես սկսել ենք կարանտինի եւ վերականգնման գործընթաց։ Մենք սա կհաղթահարենք ՄԻԱՍԻՆ»,- նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ կորոնավիրուսով է վարակվել Թրամփի խորհրդական Հոուփ Հիքսը, որը նրան ուղեկցել էր վերջին ուղեւորությունների ժամանակ։ Սրա հետ կապված Թրամփը հայտնել էր, որ կարանտին է պահպանելու մինչեւ թեստի արդյունքները ստանալը։