Armlur.am-ը գրում է. Երեկ՝ մայիսի 13-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Կարապետ Ուլնեցու փողոցում հայտնաբերվել է վիրավոր քաղաքացի՝ մեքենայի վրա ընկած: Ավելի ուշ 2-րդ շենքի բնակարաններից մեկում և դրան կից միջանցքում արյան հետքեր են նկատվել:
Վիրավոր քաղաքացին 21-ամյա Վլադիմիր Կանջինյանն էր: Բնակարանում իրավապահները հայտնաբերել են նրա ծնողներին՝ Սուրիկ Կանջինյանին և Գայանե Մազինյանին՝ անգիտակից վիճակում, արյան մեջ թաթախված:
Ի սկզբանե խոսվեց այն մասին, որ երիտասարդը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել մոտ 50 տարեկան ծնողներին, ապա փորձել ինքնասպան լինել՝ պատշգամբից ցած նետվելու միջոցով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: