Հայաստանի հավաքականը հրաժարվեց շարունակել մասնակցությունը Օլիմպիադայում


Հայաստանի հավաքականը հրաժարվեց շարունակել մասնակցությունը Օլիմպիադայում
Օգոստոս 28 20:02 2020

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն այսօր  Հնդկաստանի էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել:

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան գրառումով տեղեկացրել է, որ որպես թիմի առաջատար իքնը  բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից: «Հայաստանի թիմը ցանկանում է այդ պարտիան շարունակել նույն քայլից, նույն խաղաժամանակից և խնդիրը եղել է ծրագրային»,- գրել է Արոնյանը։

Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադայի քառորդ եզրափակչի՝ Հնդկաստանի հետ դիմակայության երկրորդ փուլին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս մնաց Օլիմպիադայից:

 

Աղբյուր  ArmSport.am