Կիպրական «Օմոնիայի» գլխավոր մարզիչ Հենինգ Բերգը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիային» Երևանում հաղթելուց հետո ամփոփել է խաղը:
Հիշեցնենք՝ Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում՝ 94-րդ րոպեին, հյուրերին հաջողվել է խփել միակ գոլն ու հաղթանակ տանել:
«Ամենակարևորն այն է, որ հաղթեցինք: Գոլին շատ ավելի երկար սպասեցինք, քան հույս ունեինք, բայց թիմը բարձր կենտրոնացում ցույց տվեց, չհանձնվեց: Բարդ խաղ էր: Պաշտպանությունում շատ լավ էինք գործում, մրցակիցը մեկ կամ երկու պահ ունեցավ: Կարելի է ասել՝ վերահսկում էինք խաղի ընթացքը, չնայած իսկապես բարդ հանդիպում էր:
Երկար ժամանակ է՝ նման կարևոր խաղ չէինք անցկացրել: Շատ ուրախ ենք, որ շարունակում ենք պայքարը»,- ասել է մարզիչը:
Աղբյուր ArmSport.am