Արմեն Շահգելդյանը դադարեցրել է իր գործունեությունը ՀՖՖ-ում


Արմեն Շահգելդյանը դադարեցրել է իր գործունեությունը ՀՖՖ-ում
Օգոստոս 16 16:00 2020

«Սևան» ՖԱ-ի փոխնախագահ Արմեն Շահգելդյանը հայտարարություն է տարածել․

«Հարգելի ֆուտբոլասերներ, հանդիսանալով ՀՖՖ գործադիր կոմիտեի տեխնիկական և զարգացման կոմիտեի նախագահ, դադարեցնում եմ իմ գործունեությունը:

Ցանկանում եմ, որ ՀՖՖ գործկոմի անդամներ ընտրողները, ընտրելուց հետո էլ լինեն հայկական ֆուտբոլի ներկայի և ապագայի մասին մտածող, անկեղծ, արդար, հոգատար և անմնացորդ նվիրյալներ»: