Այս վիրուսը հավերժ չի լինելու, ես լավատես եմ ու կարծում եմ, որ հաջորդ տարի կվերադառնանք հին ու բարի ձևաչափին, հանդիսատեսով ֆուտբոլին. ՈւԵՖԱ-ի նախագահ


Այս վիրուսը հավերժ չի լինելու, ես լավատես եմ ու կարծում եմ, որ հաջորդ տարի կվերադառնանք հին ու բարի ձևաչափին, հանդիսատեսով ֆուտբոլին. ՈւԵՖԱ-ի նախագահ
Օգոստոս 14 17:10 2020

ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության մասին ու նշել, որ մրցաշարը հաջորդ մրցաշրջանում, ամենայն հավանականությամբ, կվերադառնա իր նախկին ձևաչափին, ու փլեյ-օֆֆ փուլի խաղերը կանցկացվեն երկու հանդիպումներով:

 

«Չեմ կարծում, որ մենք կկարողանանք առանձին «8-ի եզրափակիչ» մրցաշար ստեղծել. պետք չէ մոռանալ, որ ֆուտբոլային օրացույցը չափազանց ծանրաբեռնված է: Ես էությամբ լավատես եմ ու կարծում եմ, որ հաջորդ տարի ամեն ինչ կլինի նախկինի պես, կվերադառնանք հին ու բարի ձևաչափին և հանդիսատեսով ֆուտբոլին: Այս վիրուսը հավերժ չի լինելու: Այս ձևաչափը հաջորդ տարի չենք կրկնելու»,- ասել է Չեֆերինը: