«Լոռի» ՖԱ անձնակազմի 17 անդամների՝ այդ թվում ֆուտբոլիստներ, մարզիչներ և աշխատակազմի ներկայացուցիչներ, PCR թեստերը դրական պատասխան են տվել։
Նրանց անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ակումբի մամուլի ծառայությունը։