Հարկադիրի 6 աշխատակից այս պահի դրությամբ բուժման մեջ է. Վարդուհի Պետրոսյան


Հարկադիրի 6 աշխատակից այս պահի դրությամբ բուժման մեջ է. Վարդուհի Պետրոսյան
Հուլիս 1 22:18 2020

Հարկադիր կատարումն ապահովող  ծառայության 6 աշխատակից այս պահի դրությամբ բուժման մեջ է: Այս մասին հայտնում է Գլխավոր հարկադիր կատարողի օգնական Վարդուհի Պետրոսյանը:

«Ծառայության հետևողական աշխատանքի արդյունքում Պարետի կողմից սահմանված կանոնների խստագույն պահպանմամբ պայմանավորված՝ այս պահի դրությամբ բուժման մեջ է 16 աշխատակից, աշխատանքի է վերադարձել 7-ը: Անմիջական շփում ունեցած աշխատակիցները դեռ ինքնամեկուսացված են:
Այդուհանդերձ որոշ բաժիններ դեռևս աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Պետրոսյանը: