Այս տարվա հունիսին նախորդ տարվա համեմատ մահվան թվերը աճել են 30 տոկոսով․ Փաշինյան


Այս տարվա հունիսին նախորդ տարվա համեմատ մահվան թվերը աճել են 30 տոկոսով․ Փաշինյան
Հուլիս 1 20:23 2020

Այս տարվա հունիսին մենք նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք մոտավորապես 30 տոկոսով ավելի շատ մահացություն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հայտնել էինք, որ 2020թ․ առաջին 5 ամիսներին մենք ավելի քիչ մահ էինք ունեցել, քան նախորդ տարի, բայց, ցավոք սրտի, այդ վիճակագրությունը փոխվել է։ Իհարկե, այս փոփոխությունն ամբողջությամբ չի կապված կորոնավիրուսի հետ, բայց կորոնավիրուսի ընթացիկ վիճակը էականորեն նպաստում է այդ գործոնին»,- նշեց վարչապետը։