Ծնողները պետք է իրենց երեխաներին սովորեցնեն կորոնավիրուսից պաշտպանվելու եղանակները, իսկ հնարավորության դեպքում՝ չտանեն նրանց հասարակական վայրեր նույնիսկ ինքնամեկուսացման վերացումից հետո: Այս մասին ասված է Роспотребнадзор-ի կայքում:
Նշվում է, որ երեխաներն ավելի հազվադեպ և հեշտ են տանում նոր վարակը և մեծահասակներից ավելի հաճախ են դառնում վիրուսի անախտանիշ կրողներ: Այնուամենայնիվ, որպեսզի երեխան չվարակվի, նա և նրա հարազատները պետք է հետևեն ցուցումներին. պահպանեն սոցիալական հեռավորությունը, ավելի հաճախ լվանան ձեռքերը, օգտագործեն հակասեպտիկներ, փողոցում չդիպչեն դեմքին, հնարավորության դեպքում կրեն դիմակներ և ձեռնոցներ: Այս ամենը պետք է սովորեցնել, անձնական օրինակով ցույց տալ: Անչափահասներին պետք է բացատրել, որ կեղտոտ ձեռքերը կարող են դառնալ վարակի կամ հիվանդության աղբյուր, և ոչ մի դեպքում դրանցով չի կարելի դիպչել քթին, տրորել աչքերը, մատները տանել բերանի մեջ:
Զբոսանքները երեխաների համար անհրաժեշտ են, բայց դրանց ընթացքում կարևոր է լինել մարդկանցից առնվազն երկու մետր հեռավորության վրա: Եթե երեխան չի կարող կատարել այս կանոնը, արժե ընտրել պակաս մարդաշատ վայր:
Խաղահրապարակների մշակումն իրականացվում է կանոնավոր կերպով, բայց խորհուրդ է տրվում, որ մեծահասակները ժամանակին ախտահանեն մակերեսների հետ շփված մաշկի հատվածները: Վերադառնալով տուն՝ երեխան ավելի լավ է ցնցուղ ընդունի, ոչ թե միայն օճառով լվանա դեմքն ու ձեռքերը:
Հնարավորության դեպքում ծնողները պետք է հրաժարվեն միասին ինչ-որ տեղ գնալուց, օրինակ, խանութ: Սա կօգնի նվազեցնել վարակվելու վտանգը: Երեխաներին ավելի լավ է թողնել տանը կամ հսկողության տակ՝ մանկական խաղահրապարակում:
7 տարեկանից ցածր անչափահասները կարող են դիմակներ չկրել, բայց այս դեպքում կարևոր է հետևել հեռավորության պահպանմանը: Ավելի մեծ երեխաների և դեռահասների համար դիմակը պարտադիր է: