Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 11-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով


Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ու մահացության ցուցանիշով և 11-րդն աշխարհում՝ վարակման ցուցանիշով
Հունիս 28 23:40 2020

Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է ինչպես 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, այնպես էլ հիվանդությունից մահացության ցուցանիշներով:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ իրական ժամանակում թարմացվող տվյալները, հունիսի 28-ի դրությամբ 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 8317, մահացության ցուցանիշը՝ 144:

Վերջին տվյալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետևյալ տեսքը.

1. Հայաստան - 8317

2. Ռուսաստան – 4347

3. Իրան - 2651

4. Թուրքիա – 2339

5. Ադրբեջան – 1620   

6. Վրաստան – 232

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 144

2. Իրան – 125

3. Ռուսաստան – 62

4. Թուրքիա – 60

5. Ադրբեջան – 20  

6. Վրաստան – 4

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 28-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 736, մահվան՝ 12 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 24 645 է, մահվան դեպքերինը՝ 565:

Մեկ օրում առողջացածների թիվը 205 է, ընդհանուր առողջացածներինը՝ 13 116, փաստացի բուժվողներինը՝ 10 964 (մեկ օրում ավելացել է 531-ով):

Նշենք նաև, որ կայքի տվյալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկա պահին գտնվում է 11-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են Չիլին, Բահրեյնը, Կատարը, Ֆրանսիական Գվինեան, Մայոտը, Անդորան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվեյթը, Պերուն: