Վիճակը չի փոխվում։ Մինչ կառավարության անդամները կոչ են անում, խնդրում, հորդորում տանից դուրս չգալ, նվազագույնի հասցնել շփումները, երևանյան բակերը շարունակում են իրենց բնականոն ընթացքով ապրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:
«Օրական 700 վարակվածն ու արդեն 500-ն անցած մահվան դեպքերի պայմաններում, մեր հանրությունը շարունակում է խորը թմբիրի մեջ մնալ:
Ի դեպ, սա բակ է, որտեղ մի քանի օր առաջ Կորոնավիրուսից մահվան դեպք էր գրանցվել:
Գրելս էլ չի գալիս, բայց ինչ արած…»,- գրել է նա։