Չինաստանը բացահայտել և ԱՀԿ-ին է փոխանցել կորոնավիրուսային գենոմի տվյալները


Չինաստանը բացահայտել  և ԱՀԿ-ին է փոխանցել կորոնավիրուսային գենոմի տվյալները
Հունիս 20 00:10 2020

Չինաստանը հրապարակել է Պեկինում շուկայում հայտնաբերված COVID-19 գենոմի տվյալները, շուկայում մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել վարակի բռնկում:

ՉԺՀ- ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է ոչ միայն Պեկինի հիվանդների մոտ հայտնաբերված վիրուսի գենոմը, այլև COVID-19 գենը, որը հայտնաբերվել է շրջակա միջավայրում:

«Սրա հետ մեկտեղ, կենտրոնը փոխանցել է համաճարակաբանական իրավիճակի և վիրուսի գենոմի մասին տվյալները միջազգային հանրության կողմից ընդհանուր օգտագործման համար», – մեջբերում է РИА Новости-ն: