ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
Որպես պատմաբան նշեմ,որ ՀՅԴ-ն ոչ միայն ու ոչ այնքան կուսակցություն է,որքան ազգային գաղափար ու հայկականության դրսեւորում։
ՀՅԴ-ն ազգային արժեք է. Քրիստափոր,Ռոստոմ,Զավարյան,Արամ,Քեռի,Համազասպ…Պետո,Բեկոր…
Ու սա ընդամենը ՀՅԴ ազգային հերոսական ներկայացուցիչների մի փոքր մասն է։
ՀՅԴ-ն է ղեկավարել 1918-ի Մայիսյան հաղթական հերոսամարտերը,ՀՅԴ-ի մեծագույն ավանդի արդյունքում է օտարության մեջ հայը հավատարիմ մնացել ազգային արժեհամակարգին։
Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ ՀՅԴ կամավորականներն եղել են առաջնագծում ու նրանցից շատերն իրենց արյամբ սրբագործել են Հայոց Հայրենիքը։
ՀՅԴ-ի շնորհիվ է իրականացել «Նեմեսիս» պատժիչ գործողությունը, որի արդյունքում Հայ ազգն իր արդար վրեժը լուծեց երիտթուրք ստահակներից։
ՀՅԴ-ի վրա հարձակումը ՝հարձակում է հայի ազգային ինքնության վրա։
Ես Հանրապետական եմ ու հպարտորեն եմ կրում այդ կոչումը։
Բայց ՀՅԴ-ն ավելին է,քան զուտ կուսակցություն։
Եվ ինչպես ցանկացած քաղաքական միավոր, ՀՅԴ-ն զերծ չի եղել մոլորություններից ու սխալներից,բայց նրա ներդրումը նաեւ Երրորդ Հանրապետության կայացման գործում անուրանալի է։
Հասկանու՞մ եք,ՀՅԴ-ն է ՝ «Նեմեսիս» իրականացնելով հայ ազգի մեջքը ուղղել։
Անհերքելի փաստ է,որ Դաշնակցության գաղափարը տասնամյակներ շարունակ հայի ազատության իդեալն է եղել։
Դու մեր իդեալ ազատության,վեհ գաղափար Դաշնակցության