Կորոնավիրուսից մահացել է Արմեն Մարտիրոսյանի հայրը


Կորոնավիրուսից մահացել է Արմեն Մարտիրոսյանի հայրը
Հունիս 19 14:37 2020

Հրատարակիչ, հասարակական գործիչ Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր 77 տարեկանում կորոնավիրուսից մահացավ հայրս՝ Աքիլես Մարտիրոսյանը։ Ընտանիքի որոշմամբ, հոգեհանգստի արարողություն չի կազմակերպվի, իսկ հուղարկավորությունը տեղի կունենա միայն ընտանիքի մասնակցությամբ»:

Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ հայրը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ մյուս հարազատները բուժում են ստանում տանը: