Վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավորի մոտ. ԱՀ ԱՆ


Վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավորի մոտ. ԱՀ ԱՆ
Հունիս 19 11:38 2020

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է. «Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ:

Միևնույն ժամանակ, COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:
     Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում»: