Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել


Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել
Հունիս 18 13:07 2020

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 893 դեպք, ապաքինվել է 731 մարդ, մահացել 14 հիվանդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 5-ով, գրում է Sputnik Georgia գործակալությունը։ Կարանտինում է գտնվում 2 710 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 267 պացիենտ։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել է փետրվարի 26-ին։