Հայաստանը տարածաշրջանում պահպանում է «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով


Հայաստանը տարածաշրջանում պահպանում է «առաջատարի» դիրքը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով
Հունիս 16 00:28 2020

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում:

Ինչպես վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները, հունիսի 15-ի դրությամբ այդ տվյալը կազմում է 5759:

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն՝ ըստ երկրների.

1. Հայաստան - 5759

2. Ռուսաստան – 3681

3. Իրան - 2262

4. Թուրքիա – 2133

5. Ադրբեջան - 1019   

6. Վրաստան – 220

Բացի այդ, 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշով (96) Հայաստանը տարածաշրջանում դարձյալ երկրորդն է Իրանից (107) հետո: Այս առումով երրորդը տարածաշրջանում Թուրքիան է (57), այնուհետև հաջորդում են ՌԴ-ն (49), Ադրբեջանը (12), Վրաստանը (4):

Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 397, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 17064 է, մահվան դեպքերինը՝ 379: