Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները նրանց, ում տուգանում են 10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան. Փաշինյան


Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները նրանց, ում տուգանում են 10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան. Փաշինյան
Հունիս 15 19:56 2020

Այսօրվանից արդեն կամավորներ կան, որ շրջում են քաղաքում եւ դիմակներ են առաջարկում: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հանձնարարել եմ, որ ոստիկանները նրանց, ում տուգանում են 10 հազար դրամ՝ դիմակ չկրելու համար, նաեւ դիմակ տան: Ընդ որում պետք է ապահովել, որ հենց վաղվանից այդ հանձնարականը կատարվի»,-ասաց Փաշինյանը: