Մի վատ բան եմ ուզում արձանագրենք. Ա. Թորոսյան


Մի վատ բան եմ ուզում արձանագրենք. Ա. Թորոսյան
Հունիս 15 19:47 2020

«Մի վատ բան եմ ուզում արձանագրենք՝ ունենք միջին տարիքի մահացության աստիճանական անկում, ինչը նշանակում է, որ մեր միջին տարիքի քաղաքացիները ևս պետք է անհանգստացած լինեն դիմակների կրումով՝ հենց իրենց համար: Լինում են դեպքեր, որ իրենք նույնիսկ տեղյակ չեն իրենց քրոնիկական հիվանդության մասին:

Մեր բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն, որ իրենք ունեն շաքարային դիաբետ, բարձր զարկերակային գերճնշում»,- այսօր պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: