Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Լոռու մարզում


Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը՝ Լոռու մարզում
Հունիս 15 13:38 2020

 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:
Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝ 6:
Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի»: