Շիրակում 1029 քաղաքացի ինքնամեկուսացված է. 176-ի մոտ դրական ախտորոշում կա. մահվան 1 նոր դեպք կա. մամարզպետարան


Շիրակում 1029 քաղաքացի ինքնամեկուսացված է. 176-ի մոտ դրական ախտորոշում կա. մահվան 1 նոր դեպք կա. մամարզպետարան
Հունիս 15 08:32 2020

Հունիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, 55-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 214 բնակիչ։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1029 քաղաքացի, նրանցից 176-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3002 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1679 նմուշառման հետազոտություն։