Ստեփանակերտի քաղաքապետարանը վաղ առավոտից քլորաջրով ախտահանման աշխատանքներ է իրականացրել մայրաքաղաքի փողոցներում: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Արցախում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 78 դեպք։ Առողջացել է 54 պացիենտ։ 116 անձ գտնվում է ինքնամեկուսացման ռեժիմում։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։