Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկը Երևանից է ժամանել. Новости-Грузия


Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված կորոնավիրուսով վարակված հիվանդներից մեկը Երևանից է ժամանել. Новости-Грузия
Հունիս 14 23:19 2020

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում ներկա պահին բուժումը շարունակում է կորոնավիրուսով վարակված 40 հիվանդ, որոնցից 3-ն այսօր են տեղափոխվել հիվանդանոց:

Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Մարինա Էնդելաձեն հայտնել է, որ նոր հիվանդների վարակման աղբյուրն արդնե պարզվել է:

«Նրանցից մեկը դասվում է «Սաբուրթալոյի խմբին», իսկ երկուսը գտնվել են կարանտինային գոտում, նրանցից մեկւ ժամանել է Մոսկվայից, մյուսը՝ Երևանից»,- ասել է Էնդելաձեն:

Վերջին մեկ օրում Վրաստանում վարակման 13 նոր դեպք է հայտնաբերվել: Փետրվարի 26-ից մինչ օրս երկրում կորոնավիրուս է ախտորոշվել 864 մարդու մոտ: Հիվանդությունից մահացել է 14 մարդ: