Հայտնի է՝ որն է աշխարհում COVID-19-ից առավել տուժած տարածաշրջանը


Հայտնի է՝ որն է  աշխարհում COVID-19-ից առավել տուժած տարածաշրջանը
Հունիս 14 00:50 2020

Այժմ կորոնավիրուսի համաճարակի հիմնական բեռը կրում են Ամերիկայի երկրները: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահական ոլորտի արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար Մայքլ Ռայանը, հայտնում է Reuters-ը:

Ըստ նրա, վիրուսից առավել տուժած 10 երկրներից 4-ը գտնվում են Հյուսիսային կամ Հարավային Ամերիկայում:Ռայանը նաև նշել է, որ վիրուսը «շատ ակտիվ է» այս տարածաշրջանում:

Փորձագետը նշել է, որ առավել մտահոգիչ է Բրազիլիայում տիրող իրավիճակը, մասնավորապես երկրի խիտ բնակեցված քաղաքներում: Թեև Բրազիլիայի առողջապահական համակարգը «դեռ դիմակայում է», բայց վերակենդանացման բաժանմունքներում հիվանդների թիվը մեծ է: Հիվանդության հետ կապված ծանր իրավիճակ է նկատվում նաև Մեքսիկայում:

ԱՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ «մենք տեսնում ենք հիվանդության հետագա տարածման միտում, մասնավորապես, հարավային կիսագնդի երկրներում: «Որոշ պետություններում կարանտինից դուրս գալու հետ կապված խնդիրներ են առաջանում»,- հավելել է նա: