Նուբար Աֆեյանի Moderna-ն պատրաստ է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը


Նուբար Աֆեյանի Moderna-ն պատրաստ է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը
Հունիս 14 00:07 2020

Նուբար Աֆեյանի Moderna բիոտեխնոլոգիական ընկերությունը պատրաստ է սկսել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների եզրափակիչ փուլը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Փորձարկմանը կմասնակցի 30 հազար կամավոր:

Reuters-ը հաղորդում է, որ հետազոտությունների առաջնային նպատակը կլինի կորոնավիրուսի դեպքերի թվի նվազեցումը՝ իմունիզացված պացիենտների մոտ, երկրորդային կետը՝ ծանր վիճակում գտնվողների թվի նվազեցումը։