Վարչապետը ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով


Վարչապետը ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով
Հունիս 13 19:57 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո ճեպազրույցը սկսեց շնորհակալական խոսքով՝ այն ուղղելով բոլոր այն մարդկանց, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները։ Փաշինյանը նշում է, որ օր օրի ավելանում է կանոնները պահողների թիվը։

Ավելանում է նաև նրանց թիվը, ովքեր ակտիվորեն հորդորում են մյուսներին՝ հետևել կանոններին։ Փաշինյանն անդրադարձավ նաև առավոտյան տեղի ունեցած իր ուղիղ միացմանը, որի ժամանակ անդրադարձել էր կանոնները չպահպանելու պատմահոգեբանական կողմին։ Նա նշեց, որ շատերն են մեկնաբանություններում համաձայնել իր այդ մոտեցման հետ, այդ թվում՝ փորձագետներ։

Մանրամասները՝ տեսանյութում։