Պարետատան նիստից հետո տեղի ունեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը։
Նա անդրադարձավ լուրերին, թե հակահամաճարակային կանոնները չպահելու համար կիրառված տուգանքները չեղարկվելու են։
«Քաղաքացիները, որոնք չեն պահպանում հակահամաճարակային կանոնները և այսպիսի լուր է շրջանառվում, թե այն վարչական տուգանքները, որոնք մինչև այժմ կիրառվել են, դրանք չեղարկվելու են։ Ես ուզում եմ ասել, որ այսպիսի հույսերն իզուր են։ Հակահամաճարակային կանոնների համար սահմանված վարչական տույժերը չեն չեղարկվելու, դրանք պետք է վճարվեն»,-ասաց վարչապետը: