«Իմ քայլը». կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կարելի բողոքի ակցիաների անցկացում թույլատրել


«Իմ քայլը». կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կարելի բողոքի ակցիաների անցկացում թույլատրել
Հունիս 12 22:08 2020

Կորոնավիրուսի տարածման պայմաններում չի կարելի բողոքի ակցիաների անցկացում թույլատրել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

 

Նա նկատեց, որ արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է որոշակի սահմանափակումներ, եւ յուրաքանչյուր քաղաքացի պետք է դրանք պահպանի:

 

Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարությունների եւ պահանջներին, ապա Մակունցի վստահեցմամբ՝ որեւէ արգելք չկա, սակայն, նրա խոսքով, ընդդիմությունը «ունի միակ քաղաքական օրակարգ, որն այս պահմաններում տեղին չէ»:

Նա նաեւ պնդեց, որ բոլորը պետք է միավորվեն կորոնավիրուսի դեմ պայքարում: