ՀՀ առողջապահության համակարգը կկարողանա աշխատել օրական 550-600 COVID-19-ով վարակման նոր դեպքերի պարագայում


ՀՀ առողջապահության համակարգը կկարողանա աշխատել օրական 550-600 COVID-19-ով վարակման նոր դեպքերի պարագայում
Հունիս 12 14:31 2020

Եթե Հայաստանում ամեն օր գրանցվի կորոնավիրուսով վարակման 550-600 նոր դեպք, ապա այս բեռը սկզբունքորեն տանելի կլինի հանրապետության առողջապահության համակարգի համար: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ հնարավոր է համարում այն տարբերակը, որ Հայաստանը վերադառնա lockdown-ի ռեժիմին, որպեսզի համաճարակի տարածումը զսպի:

«Սա տեղի կունենա այն դեպքում, եթե օրական համաճարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցի սահմանված «լիմիտը»»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ այդ դեպքում Կառավարությունը ստիպված կլինի անցնելու lockdown-ի ռեժիմին, չնայած դա լրջորեն կհարվածի երկրի տնտեսությանը: