Վաղը տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում որոշում կկայացվի Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ կառավարության արտահերթ նիստին կհաջորդի ԱԺ հատուկ նիստ: