Աշխարհում #COVID_19-ից ապաքինվել է 3,5 միլիոն մարդ


Աշխարհում #COVID_19-ից ապաքինվել է 3,5 միլիոն մարդ
Հունիս 9 15:33 2020

Ըստ Worldometers կայքի՝ ամբողջ աշխարհում կա 7 200 364 վարակակիր, մահացել է 408 744 մարդ, ապաքինվել՝ 3 536 977-ը:
     Առաջին հորիզոնականում Միացյալ Նահանգներն է: Գրանցված է հիվանդության 2 026 493 դեպք, մահացել է 113 055 հիվանդ, ապաքինվել՝ 773 480-ը:
     Երկրորդ հորիզոնականում Բրազիլիան է: Գրանցված է 710 887 վարակակիր, մահացել է ավելի քան 37 312 մարդ, ապաքինվել 325 602-ը:
     Երրորդ հորիզոնականում Ռուսաստանն է: Այստեղ վարակված է 476 658 մարդ, մահացել է 5 971 հիվանդ, ապաքինվել՝ 230 688-ը:
     Հայաստանը զբաղեցնում է 51-րդ հորիզոնականը: Վարակակիր է 13675 մարդ, ապաքինվել է 4451-ը, մահացել՝ 217-ը: