«Նորք ինֆեկցիոնի» վերակենդանացման բաժանմունքում մնացել էր 2 ազատ մահճակալ. վարչապետի համար տեսարանը ճնշող էր


«Նորք ինֆեկցիոնի» վերակենդանացման բաժանմունքում մնացել էր 2 ազատ մահճակալ. վարչապետի համար տեսարանը ճնշող էր
Հունիս 8 20:06 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ «Նորք ինֆեկցիոն» հիվանդանոց այցելելու ընթացքում մուտք գործեց նաեւ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։

Վերակենդանացման բաժանմունքի բժիշկը հայտնեց, որ բաժանմունքում միայն 2 ազատ մահճակալ ունեն. «Հիմնականում 60 տարեկանից բարձրներն են ու խրոնիկ հիվանդություններ ունեցողները։ Հիվանդության ծանրացմանը նպաստում է նաեւ նյարդային լարումները։ Մեկ պացիենտ նոր ենք ընդունել, որի մոտ կասկածվում է կորոնավիրուս»։

Բժիշկները վարչապետին ներկայացրին բաժանմունքի ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների առողջական վիճակը։

Վերջում վարչապետը նշեց. «Աշխատեցինք հիվանդներին ցույց չտալ, սակայն տեսարանն իրոք ճնշող է: