1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Հայաստանը շարունակում է «ռեկորդակիր» մնալ տարածաշրջանում


1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Հայաստանը շարունակում է «ռեկորդակիր» մնալ տարածաշրջանում
Հունիս 7 23:11 2020

Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշի առումով տարածաշրջանում նոր «ռեկորդներ» է գրանցում: Ինչպես երևում է worldometers.info կայքի թարմացվող տվյալներից, մեկ օրում այդ ցուցանիշն ավելացել է ռեկորդային 258-ով՝ կազմելով 4431:

Այս առումով տարածաշրջանում մեր երկիրն առաջատարն է: Տարածաշրջանի մյուս երկրների տվյալները 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման համար հետևյալն են. Ռուսաստան՝ 3205, Իրան՝ 2047, Թուրքիա՝ 2019, Ադրբեջան՝ 745, Վրաստան՝ 203:

1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով (68) Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է: Մյուս երկրներում պատկերը հետևյալն է. Իրան՝ 99, Թուրքիա՝ 56, Ռուսաստան՝ 40, Ադրբեջան՝ 9, Վրաստան՝ 3:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման աննախադեպ՝ 766 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13 130-ի, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի: