Կորոնավիրուսի դեպքերի թվով Հնդկաստանը գերազանցել է Իտալիայում գրանցված ցուցանիշը


Կորոնավիրուսի դեպքերի թվով Հնդկաստանը գերազանցել է Իտալիայում գրանցված ցուցանիշը
Հունիս 6 13:47 2020

 Associated Press-ը հայտնում է, որ Հնդկաստանն առաջ է անցել Իտալիայից կորոնավիրուսի դեպքերի թվով՝ դառնալով աշխարհում 6-րդ երկիրը, որը տուժել է պանդեմիայից։

Հնդկաստանի առողջապահության  նախարարությունը շաբաթ օրը հայտնել է կորոնավիրուսով վարակման 9887 նոր դեպքերի մասին: Ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասնում է 236 657-ի:

Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է գյուղերում տասնյակ հազարավոր աշխատավոր միգրանտների վերադարձից հետ:

Միեւնույն ժամանակ, մասնակիորեն վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունն ու ներքին ավիաչվերթները, բացվել են նաեւ խանութները: Առեւտրի կենտրոններն ու վանքերը պետք է բացվեն երկուշաբթի սոցիալական հեռավորությունը պահպանելու եւ կուտակումներից զերծ մնալու պայմանով: