G20-ի երկրները գումար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար


G20-ի երկրները գումար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Հունիս 6 13:28 2020

Մեծ քսանյակի կայքում հաղորդում է տարածվել, որ G20-ի երկրներն ավելի քան 21 մլրդ դոլար կհատկացնեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար: 

Հայտարարության մեջ նշվում է, որ G20-ը հրավիրված  երկրների հետ համատեղ զբաղվում է կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարով:

Հատկացված միջոցները կուղղվեն կորոնավիրուսի բուժմանը, պատվաստանյութի մշակմանը: