Մենք ոչ միայն պետք է հաշվի առնենք ուղղակի այս վիրուսի հետևանքով առաջացած մահերը կամ հիվանդացությունը, այլ այն, որ կորոնավիրուսը լրջորեն բեռ է ստեղծում այլ հիվանդությունները բուժելիս: Այս մասին այսօր Երևանի պետական բժշկական համալսարանի մասնագետների քննարկման ժամանակ ասաց ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանը:
Մասնագետը նշեց, որ այս ընթացքում շատ են ավելացել թունավորումները, ուղեղի արյան շրջանառության խանգարումները, ըստ նրա՝ այս պրոցեսը լրջորեն խանգարում է մյուս հիվանդությունների բուժմանը:
«Այս դեպքում ինքամեկուսացումը պետք է, և արդյունավետ մեթոդներից մեկն է, մի պարզ պատճառով՝ ապացուցված չէ, որ դեղամիջոցը, միջամտությունը փոխելու է վերջնական արդյունքը: Շատ լավ կլինի, որ գոնե չվնասենք, դրա համար ոչ մի բուժական միջամտություն պետք չէ, եթե վիճակը թեթև է»,- ասաց նա և հավելեց, որ հիվանդությունը միջին ծանրությանը հասնելու դեպքում պետք է մասնագետների հետ կապի մեջ լինել:
Մանրամասները՝ տեսանյութում