Adme.ru-ն ներկայացնում է աստղային ամենախիստ ծնողների տասնյակին.
1.Միլա Կունիս
Երիտասարդ ծնողները շատ են ջանում, իրենց երկու երեխաներին ճիշտ դաստիարակել: Այնքան, որ նրանք որոշել են ամբողջությամբ հրաժարվել ամանորյա նվերներից, որպեսզի երեխաներին սովորեցնեն գնահատել իրենց ունեցածը և վայելեն տոնը, այլ ոչ թե իրերը: Դերասանները իրենց հարազատներին նույնպես խնդրել են ձեռնպահ մնալ նվերներից և աջակցել իրենց նոր ավանդույթին:
2.Մադոննա
Սկանդալային երգչուհին, ով աշխարհին ներկայացրեց «Սեքս» գիրքը, պարզվում է, որ շատ խիստ մայր է: Երգչուհին իր վեց երեխաների համար ունի մի շարք կանոններ: Նույնիսկ Մադոննայի 18 տարեկան դստերը՝ Լուրդեսին, խստիվ արգելված է տղաների հետ գնալ ժամադրության։ Ինչպես նաև տանը բացարձակ արգելված է հեռուստացույց նայելը, արագ սնունդն և ամսագրերը, իսկ հատակից չհավաքված իրերը անմիջապես նետվում են աղբարկղ:
3.Քեյթ Բլանշեթ
Երկու անգամ «Օսկարի» արժանացած և չորս երեխաների մայր Քեյթ Բլանշեթը խոստովանում է, որ երբեմն տանը պետք է «վատ ոստիկան» լինի: Դերասանուհին համոզված է, որ երեխաներին դաստիարակելու հարցում լավ մայր լինելը շատ ավելի կարևոր է, քան ընկեր լինելը: Բլանշեթը և նրա ամուսին Էնդրյու Ուփթոնը համոզված են, որ երեխաների դաստիարակության հարցում, եթե նախ և առաջ փորձեք գոհացնել ձեր երեխաներին, ապա իմացեք, որ քայլում եք բարակ սառույցի վրայով։
4.Բեքհեմներ
Նախկինում սրտակեր ֆուտբոլիստը և հանրաճանաչ երգիչուհին անսպասելիորեն դարձան իդեալական ընտանեկան արժեքների կրողներ: Բեքհեմ զույգի չորս երեխաները հայտնի են որպես բրիտանական դաստիրարակության օրինակներ, նրանք չեն ընկնում անախորժ իրավիճակների մեջ, նրանք միշտ օգտագործում են «շնորհակալ եմ» և «խնդրում եմ» բառերը և ցուցադրում են անթերի վարվելակերպ:
5.Վաշինգթոններ
«Օսկարի» հաղթողը թերևս աստղային ամենախիստ ծնողներից մեկն է: Դերասանն ունի չորս մեծահասակ երեխա, և դատելով այն փաստից, որ նրանցից ոչ մեկը երբևէ չի թաթախվել նույնիսկ փոքրիկ սկանդալի մեջ, ակնհայտ է, որ Վաշինգտոնի ընտանիքը կատարել է հիանալի աշխատանք: Դերասանի ընտանիքում պարզապես կանոններ և արգելքներ չէ որ կան. Երեխաները պետք է ծնողներին դիմեն բացառապես «տիկին» և «պարոն» բառերով և պետք է ընտանիքում պահպանեն սուբորդինացիան:
6.Ջեսիկա Ալբա
Աստղային երեխաները նույնպես անկյուն են կանգնում։ Դեռ վաղ մանկության տարիներին, երբ դերասանուհու դստրերը վիճում էին և վերցնում միմյանց իրերը, ապա նրանք որպես պատիժ կանգնում էին անկյուն: Իհարկե նրանց համբերությունը բավարար չէր մի քանի րոպեից ավելի երկար կանգնելու անկյունում, բայց երեխայի համար երկու րոպե քիթը դեպի պատը կանգնելը դա մի հավերժություն է:
7.Գվինետ Պետրոու
Օսկարի մրցանակակիր դերասանուհին և առողջ ապրելակերպ վարելու խորհրդատուն ոչ միայն ինքն է հավատարիմ իր խիստ սննդակարգին, այլև պնդում է, որ իր երկու երեխաները նույնպես հետևեն իր օրինակին։ Դերասանուհին խոստովանում է, որ երեխաները բավականին հաճախ դժգոհում են քաղցածության զգացողությունից `ածխաջրերի քիչ օգտագործման պատճառով: Ահա այսպիսին է Գվինետի երեխաների մանկությունը առանց մակարոնեղենի, պիցցայի, չիպսերի և խմորեղենի.
8.Ջենիֆեր Լոպես
Երգչուհու ընտանիքում կա մի խիստ կանոն. «Ուրախությունը պետք է վաստակել»: Հանգստյան օրերին զվարճանալու, հեռուստացույց դիտելու և գաջեթներով խաղալու համար, երկվորյակները պետք է ամբողջ շաբաթվա ընթացքում լավ վարքագիծ դրսևորեն, լավ սովորեն և վաստակեն հանգստյան օրերի իրենց զվարճանալու իրավունքը։
9.Մեգան Ֆոքս
Ակնհայտ է, որ հեռուստացույց դիտելու արգելքը հոլիվուդյան ընտանիքներում շատ տարածված կանոն է: Այնուամենայնիվ, «Տրանսֆորմերներ» ֆիլմի աստղն շատ խիստ է վերաբերվում հեռուստացույց նայելուն. Մեգան Ֆոքսի ընտանիքում երեխաներին լիովին արգելվում է հեռուստացույց նայել, պլանշետներով խաղալ, ինչպես նաև սահմանափակված է համակարգչային խաղերի և ինտերնետի հասանելիությունը։ Միայն երբեմն երեխաներին թույլատրվում է դիտել կինոներ կամ մուլտֆիլմեր:
10.Ջուլիա Ռոբերտս
Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի ընտանիքում կան մի շարք կանոններ, որոնց պետք է հետևեն նրա երեք երեխաները: Սակայն աստղային մայրիկի համար առավել սկզբունքային է արագ սննդի և շաքարի արգելքը։ Քաղցրավենիք և պաղպաղակներ շատ հազվադեպ են թույլատրվում, բացառապես հատուկ առիթների ժամանակ: