Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 900 հազարը:
ArmDaily.am--ը ներկայացնում է ախտահանիչ գործընթացների լուսանկարներ՝ տարբեր երկրներից:
Երևանի քաղաքապետարանն ախտահանում է մայրաքաղաքի տրանսպորտը
Զինվորները ավլում են Բանգկոկի Մեծ պալատի ճանապարհը
Ախտահանվում է Central de Abasto շուկան, որը Մեխիկոյում սննդամթերքի մատակարարման խոշորագույն կենտրոնն է
Աշխատողները ախտահանում են Ստամբուլի Գրանդ շուկայի փողոցն ամբողջ երկայնքով
Ֆրանսիայի Սյուրեն քաղաքում գտնվող նստարաններն ախտահանվում են այն բանից հետո, երբ Ֆրանսիայում ուժի մեջ է մտել կորոնավիրուսի տարածման խիստ արգելքը
Սանիտարական բաժնի գործակալները մաքրում են Բրազիլիայի Նիտրո քաղաքում գտնվող Vila Ipiranga Favela քաղաքի փողոցներն ու նրբանցքները
Պիզայի աշտարակի ախտահանում
Ֆիլիպիններում է, հրշեջ մեքենայի վրայից աշխատակիցն անտիսեպտիկ լուծույթ է շաղ տալիս քաղաքում
Անձնական փոխադրման միջոցով աշխատակիցն ախտահանման միջոցը տարածում է Չինաստանի Ուհան քաղաքի բնակելի շրջանում
Ախտահանման աշխատանքներն իրականացվում են Թեհրանի Էնկելաբ փողոցում՝ հրշեջ բրիգադի անձնակազմի անդամների կողմից
Առողջապահության պաշտոնյաները պաշտպանիչ կոստյումներով ախտահանող միջոց են շաղ տալիս Բեյրութի Լիբանանի խորհրդարանի շենքում
Ախտահանվում է Վենետիկում Ռիալտոյի կամրջի վրա տեղադրված մարմարյա պատնեշը
Հրշեջների անձնակազմի անդամներն ախտահանում են Թեհրանի Թաջրիշ շուկան
Ախտահանման եւ սպասարկման ընկերության աշխատակիցները ախտահանում են Հարավային Կորեայի Քվանջու քաղաքի ավտոբուսային կանգառը
Պաշտպանական հանդերձանք հագած աշխատակիցն ախտահանում է Թբիլիսիի մետրոյի շարժասանդուղքը
Հարավային Կորեայի զինվորները պաշտպանական հանդերձանքով ախտահանում են Հարավային Կորեայի Սեուլի Գուրեն գյուղում գտնվող տնակները
Թեհրանում ախտահանման աշխատանքների ժամանակ մարդիկ շարունակում են վարել իրենց մեքենաները
Իրաքի քաղաքացիական պաշտպանության կորպուսի անդամները ախտահանում են կրոնական դպրոցի գրադարանը, որը գրավում է առավելապես օտարերկրյա ուսանողներին եւ որտեղ հաստատվել է երկրում կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը