«Ալաշկերտ»-ը հաղթել է ռուսական «Արմավիր»-ին


«Ալաշկերտ»-ը հաղթել է ռուսական «Արմավիր»-ին
Փետրվար 1 18:33 2020

Երևանի «Ալաշկերտ»-ն ընկերական խաղում մրցեց ռուսական «Արմավիր»-ի հետ:

Երևանում կայացած ստուգողական խաղում հայկական թիմը հաղթեց 2:1 հաշվով: «Ալաշկերտ»-ի կազմում աչքի ընկան Տիագո Կոելյոն և Նիկիտա Տանկովը:

 

Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ից: Այժմ Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռի»-ն, որն ունի 28 միավոր: 27-ական միավոր ունեն «Արարատ-Արմենիա»-ն, «Ալաշկերտ»-ը և «Արարատ»-ը: 25 միավորով 5-րդ տեղում «Շիրակ»-ն է, «Նոա»-ն ունի 24 միավոր: «Փյունիկ»-ն իր ակտիվում ունի 20, «Ուրարտու»-ն` 17, «Գանձասար-Կապան»-ը` 14 միավոր: Միավոր չունի «Երևան»-ը: