Ոչ մի բանի համար չեմ ափսոսում. Լաուրա Մամյանի ամանորյա հարցազրույցը (լուսանկարներ)


Ոչ մի բանի համար չեմ ափսոսում. Լաուրա Մամյանի ամանորյա հարցազրույցը (լուսանկարներ)
Հունվար 4 22:00 2020

Արդեն  մի քանի օր է՝  Նոր տարին բոլորիս տներում է: 2020 թվականի հետ բոլորը մեծ հույսեր են կապել, շատերն էլ վստահ են՝ հրաշքների տարի է լինելու:

Թե ինչպիսին է Ամանորը  Հայաստանի գուսանական ժողովրդական պետական անսամբլի մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Չուխաջյան դպրոցի վոկալ բաժնի ղեկավար«Վերադարձ արմատներին» կրթամշակութային նախագծի գեղարվեստական ղեկավար Լաուրա Մամյանի համար, կարդացեք  ArmDay.am-ի հետ հարցազրույցում:

-Սիրո՞ւմ եք Ամանորըև ինչո՞ւ:

-Այո , սիրում եմ:  Ինձ դուր է գալիս, որ բոլորը համատարած նշում են այս տոնը:

-Որտե՞ղ  եք անցկացրել Ամանորը:

-Արդեն չորրորդ տարին է ՝մենք  Ամանորը նշում ենք Ծաղկաձորում: Բայց քանի որ ես շատ եմ սիրում ամանորյա եռուզեռը, ամեն ինչ նախապես պատրաստում եմ տանը:

-Ի՞նչ եք անում ժամը 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:

-Երբ տանն էինք դիմավորում, բոլորս վազվզում էինք, իսկ այժմ, բոլորս միասին  սպասում ենք տոնական զանգերին:

-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:

-Տոնածառը, առատ սեղանները, զարդարանքը, լույսերը:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:

-Քաղցրեղեն, ընդեղեն,խմորեղեն:

-Ամենասիրելի պահը Ամանորի  հետ կապված:

-Նվերներ տալ-ստանալու արարողությունը:

-Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Երբ տանն էինք անցկացնում անպայման սեղանին աղանձ էի դնում:

-Ամանորի ամենասպասված նվերը:

-Խաղաղություն:

-Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ մեկի տուն այցելելիս:

-Քաղցրավենիք, խմիչք, նաև հատուկ պատրաստված նվերներ:

-Ամանորյա հայկական ավանդույթներից ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։

-Սիրում եմ, երբ ոչ միայն կեր ու խում է լինում, այլ երգ ու պար:

Չեմ սիրում խմիչքի չարաշահումը, երբ այլևս մարդիկ իրար չեն հասկանում:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞:

-Ես դեռ մանկուց Ձմեռ պապի գոյությանը չեմ հավատացել:

-Վերջին անգամ ձնեմարդ  ե՞րբ եք պատրաստել:

-Երկու տարի առաջ եմ ձնեմարդ պատրաստել և ուրախացած կարմրած թուշիկներով տուն մտել:

-Ո՞ր գույնը կասոցացնեք Ամոնորի հետ։

-Կարմիր:

-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել  եք Ամանորին:

-Անծանոթ հյուրեր էին եկել մեր տուն, բոլորս մտածում էինք, թե մեզնից մեկի հյուրն է,բաց պարզվեց ՝տունն են շփոթել:

-Կուզեիք, որ այս պահին

-Ամեն պահի ես խաղաղություն եմ ուզում:

-Ի՞նչ էիք ցանկացել 2019-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ

-Աստծո կամքով 2019-ի բոլոր ցանկություններս իրականացել է. ձայնասկավառակի ձայնագրություն «Չեմ լռելու» խորագրով, մենահամերգ՝   35 տարի բեմում լինելու առթիվ Վանաձորում և Երևանում, հայրիկիս սազի հանձնումը թանգարանին: Թոռ եմ երազում, բայց դեռ չունեմ:

-Կա՞ ինչ-որ բան որի համար ափսոսում եք:

-Ոչ մի բանի համար չեմ ափսոսում: Ոչ մի դատարկ օր չեմ ունեցել, հաճելի ծանրաբեռնվածություն եմ ունեցել: Տարին լավն էր, փառք Աստծո:

-Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:

-Թող կատարվեն բոլորի բարի երազանքները և թող յուրաքանչյուրը համառորեն գնա իր  երազանքի ետևից: