Մեր տված նվերը հետ է եկել մեր տուն. երգչուհի Արփինե Բաբախանյան (լուսանկարներ)


Մեր տված նվերը հետ է եկել մեր տուն. երգչուհի Արփինե Բաբախանյան (լուսանկարներ)
Հունվար 3 18:10 2020

Արդեն  մի քանի օր է՝  Նոր տարին բոլորիս տներում է: 2020 թվականի հետ բոլորը մեծ հույսեր են կապել: Թե ինչպես է Ամանորը դիմավորել երգչուհի Արփինե Բաբախանյանը,կարդացեք  ArmDay.am-ի հետ հարցազրույցում:

-Սիրո՞ւմ եք Ամանորը, և ինչո՞ւ:
-Ավելի շատ Ամանորի հրաշքն եմ սիրում:

 -Որտե՞ղ  անցկացրիք Ամանորը:
-Աշխատավայրում՝ Մաչանենց տանը, զբոսաշրջիկների հետ:

-Ի՞նչ եք անում ժամը 12-ը զարկելուց 10 րոպե առաջ:
-
Անընդմեջ ժամացույցին եմ նայում:

-Ո՞րն է Նոր տարվա գլխավոր խորհրդանիշը Ձեզ համար:
-Մանդարինի հոտը:

-Ամանորի սեղանի ամենասիրելի ուտեստը:
-Անկեղծ ասած, ամանորյա ուտեստները չեմ սիրում, միայն ամեն տարի սպասում եմ հորեղբորս կնոջ պատրաստած  միկադոն ուտելուն:

-Ամանորի հետ կապված ամենասիրելի պահը:

-Նվերներ գնելը և փաթեթավորելը:
-
Ի՞նչ եք պարտադիր դնում Ձեր սեղանին:

-Սեր:
-
Ամանորի ամենասպասված նվերը:

-Իմ ամենասպասված նվերը ինձ համար գրված նոր երգերն են:
-
Ի՞նչ եք տանում Ձեզ հետ Ամանորին որևէ  մեկի տուն այցելելիս:

-Ուրիշի բերած բոնբոներկա :

 -Ամանորյա հայկական ավանդույթներից  ո՞րն եք ամենաշատը սիրում և որը՝ ամենաքիչը։

-Ամենաշատը` ընտանիքով հավաքվելը, ամենաքիչը՝ անակնկալ հյուր գնալը և ընդունելը:

-Ձմեռ պապ գոյություն ունի՞
-Չգիտեմ գոյություն ունի, թե չէ, բայց ես հավատում եմ:
-
Վերջին անգամ ձնեմարդ ե՞րբ եք պատրաստել:

-Երբ փոքր էի: Ընկերներով ձյունից սրճարան էինք բացում ամեն ձմեռ:
-
Ո՞ր գույնը կասոցացնեք Ամանորի հետ։
-
Կարմիր և կանաչ, որոնք նաև իմ սիրելի գույներն են:

-Ամենազավեշտալի իրավիճակը, որում հայտնվել եք Ամանորին:

-Երբ մեր տված նվերը հետ է եկել մեր տուն:

-Կուզեիք, որ այս պահին
-Բոլորի երազանքները իրականանան:

-Ի՞նչ էիք ցանկացել 2019-ից և ի՞նչ տվեց այն Ձեզ:

-Ցանկացել եմ նոր երգեր և տեսահովակներ, որոնք տվեց ինձ 2019-ը, իսկ Արթուր Գրիգորյանի կողմից գրված երգ միշտ եմ ցանկացել ունենալ և այս տարի ես այն ստացա: 2019-ը ինձշատ բան  տվեց թե՛ անձնական, թե՛ գործնական կյանքում:

-Կա՞ ինչ-որ բան,որի համար ափսոսում եք:

-Որ դաշնամուր նվագել և լողալ չգիտեմ:
-
Ի՞նչ կմաղթեք ընթերցողին:

-Թող ոչ ոք երբեք չդադարի հավատալ հրաշքներին և պատճառ չունենա տխուր դիմավորելու Ամանորը: