Բայրամյանը ճանաչվել է «Ռոստով»-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ


Բայրամյանը ճանաչվել է «Ռոստով»-ի նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
Դեկտեմբեր 28 15:52 2019

Հայկական արմատներով ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը ճանաչվել է «Ռոստով»-ի  նոյեմբերի-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:

Բայրամյանի օգտին են քվեարկել մարզասերների 34  տոկոսը: Բայրամյանը «Ռոստով»-ի կազմում մասնակցել է մի շարք հանդիպումների և դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային դադարից առաջ «Ռոստով»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 34 միավոր: