32-ամյա հարձակվող Էդգար Մանուչարյանը հեռացավ «Փյունիկ»-ից։ Ֆուտբոլիստի հետ խզվել է պայմանագիրը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մանուչարյանը «Փյունիկ» էր վերադարձել այս տարի և անցկացրած 4 պաշտոնական խաղերում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Մանուչարյանը հանդիսանում է «Փյունիկ» ՖԱ-ի սան և երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։