Խորեն Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը


Խորեն Հովհաննիսյանը հանեց իր թեկնածությունը
Դեկտեմբեր 21 18:40 2019

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական գրություն է ստացել «Անի» ՖԱ-ից առ այն, որ «Անի» ՖԱ-ն հանում է Խորեն Հովհաննիսյանի՝ ՀՖՖ Նախագահի պաշտոնում նախապես առաջադրված թեկնածությունը։ Հաշվի առնելով «Անի» ՖԱ-ի գրությունը և Խորեն Հովհաննիսյանի չմասնակցելը ՀՖՖ նախագահի ընտրություններին՝ դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ ժողովի ընթացքում ՀՖՖ նախագահի ընտրություններին կմասնակցեն առաջադրված 2 թեկնածու՝ Գրիգորյան Թովմաս և Մելիքբեկյան Արմեն։

ՀՖՖ