Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին


Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին
Դեկտեմբեր 21 10:16 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց «Ռոմա»-ի հաղթական խաղին:

 

 

Իտալիայի Սերիա Ա-ի 17-րդ տուրում «Ռոմա»-ն արտագնա խաղում մրցեց և 4:1 հաշվով հաղթեց «Ֆիորենտինա»-ին: Մայրաքաղաքային թիմի կազմում գոլերը հեղինակեցին Ջեկոն, Կոլարովը, Պելեգրինին և Զանիոլոն:

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:

 

Այս հաղթանակից հետո «գայլերը» մրցաշարային աղյուսակում 4-րդն են և ունեն 35 միավոր: Առաջատարը 42 միավորով «Յուվենտուս»-ն է: