«Դեմ առ դեմ Պոգբայի հետ». ըմբիշ Միհրան Հարությունյանը զվարճացրել է իր հետևորդներին


«Դեմ առ դեմ Պոգբայի հետ». ըմբիշ Միհրան Հարությունյանը զվարճացրել է իր հետևորդներին
Դեկտեմբեր 17 13:33 2019

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Instagram– ի իր էջում հրապարակել է լուսանկար անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի և Ֆրանսիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ:

«Դեմ առ դեմ Պոգբայի հետ»,–գրել է նա։ Լուսանկարը ծիծաղելի է ստացվել Հարությունյանի մեկնաբանության ֆոնին։

Լուսանկարում երևում է երկու մարզիկների հասակների ահռելի տարբերությունը։ Ցածրահասակ Միհրանը ներքևից է նայում Պոգբային, և երկուսն էլ ծիծաղում են։