Բիզնեսի վարման վարվելակարգ (էթիկետ) և մշակույթ


Բիզնեսի վարման վարվելակարգ (էթիկետ) և մշակույթ
Նոյեմբեր 3 22:42 2019

Բիզնես-էթիկետի սկզբունքների իմացությունը կօգնի հեշտությամբ հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, որոնք ծագում են գործարար շփման պրոցեսում: Բիզնեսի աշխարհում գործարար շփումը խաղ է հատուկ կանոններով: Գոյություն ունեն անսասան սկզբունքներ, որոնցով պարտավոր է ղեկավարվել իրեն և ուրիշներին հարգող յուրաքանչյուր ձեռներեց: Բիզնեսով զբաղվող մարդու վարքը պետք է համապատասխանի բանականության, հասարակության մեջ ընդունված երաշխավորություններին և խուսափի արգելքներից, էթիկայի ու բարոյականության նորմերի խախտումից։ Այս հարցում կարևոր է ոչ միայն առանձին անձի վարքը, այլև ողջ կազմակերպության մշակույթը, որը ձևավորում է այն միջավայրը, որտեղ տեղի են ունենում գործարար հարաբերությունները: Իմ կարծիքով, բիզնեսի վարման էթիկետն ու մշակույթն ունեն հստակ կարգախոս՝ «Կյանքը գիտություն է, փող ստեղծելու գիտություն»:

Կարևորը՝ հիշեք հաջողության 10 կանոնները:

Դրանք են՝ 1. Հեշտ է հաղթել, եթե գիտես քո առավելությունները և կարողանում ես դրանցից օգտվել:

2. Ֆինանսական դժվարությունների պատճառները կապիտալի չափերի և առևտրային գործունեության թափի անհամապատասխանությունն է:

3. Ընկերության աշխատանքի հուսալիության և արդյունավետության երաշխիքը որակյալ աշխատակազմն է:

4. Գործարար անձի հայտնիությունը և հեղինակությունը նպաստում են ընկերության հաջող աշխատանքին:

5. Ձեր ժամանակի մասին այնպես հոգ տարեք, ինչպես ձեր փողերի:

6. Սովորեք և ձեր բիզնեսում օգտագործեք առավել կատարելագործված մեթոդներ:

7. Բիզնեսում բարձր արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է ջանքերը կենտրոնացնել գործունեության մեկ տեսակի վրա:

8. Պարտականությունների բաշխումը, աշխատողների նախաձեռնության խթանումը ապահովում են գործի հաջողությունը:

9. Զուտ եկամուտը ձեռնարկության եկամտի միակ աղբյուրն է և ընկերության աշխատողների գործարար ակտիվության գլխավոր գնահատականը:

10. Բիզնեսը գործընթաց է: Ահա թե ինչու՝ միշտ առաջ: Բիզնեսը ճամփորդություն է ամբողջ կյանքի համար, և հաջողությունը նրանն է, ով դա գիտի:

Փորձի արդյունքն ակնհայտորեն ապացուցում է, որ փող պետք է ստեղծել խելքով: Շուկայական տնտեսությանն անցնելիս կարևոր է հետևել երեք պատվիրանների՝

1. Պետք է հույսը դնել բացառապես սեփական ուժերի վրա. միայն այդ ժամանակ ապահովված կլինի հաջողությունը:

2. Գործարարը, ձեռներեցը կարող է նաև հայտնվել անբարենպաստ պայմաններում, ունենալ անհաջողություններ. հատկապես այդ ժամանակ է պետք հավատալ սեփական ուժերին և հաջողությանը:

3. Փողն առաջին տեղում չպետք է լինի: Յուրաքանչյուր ղեկավար պետք է ուսումնասիրի և իմանա իր ենթակաների հոգեբանությունն ու բնավորությունը՝ աշխատատեղերում նրանց ուժերը ճիշտ օգտագործելու համար: Այս սկզբունքները թույլ են տալիս ստեղծել հզոր կազմակերպություններ, որոնք չեն միայն ձգտում տնտեսական շահույթի, այլև կառուցում են վստահելի, բարոյական և սոցիալապես պատասխանատու հարաբերություններ, որոնք երկարաժամկետ հաջողության հիմնական գրավականն են: Ապագայում, երբ բիզնեսի աշխարհը շարունակաբար փոխվում է, էթիկետը և մշակույթը կդառնան առավել նշանակալի: Մենք պետք է հիշենք, որ բարեխղճությունն ու վայելչությունը, որոնք առաջ են տանում մարդկանց միմյանց, պետք է լինեն մեր աշխատանքային կյանքի հիմքում: Այսպիսով, բիզնեսը կդառնա ոչ միայն ֆինանսական, այլև մարդկային արժեքների գերազանց միջոց:

Ավետիս Աղաբեկյան