Ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկու շաբաթ առաջ Նյու Յորքում հայտնաբերեցի մի քանի գրքեր Դանիել Վարուժանի անձնական գրադարանից՝ բանաստեղծի մակագրությունով:
Բացառիկ այս գտածոները վաղվանից ցուցադրվելու են Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահում:
Շնորհակալություն նյույորքաբնակ մեր հայրենակից Արամ Նիկողոսյանին ցուցաբերած աջակցության համար»: